211652_close_icon
views-count679 դիտում article-date 16:27 21-09-2026

Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Երևանում, որի ժամանակ գազային ատրճանակից հնչել է կրակոց. կա վիարվոր

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և այն տեղի է ունեցել Առնո Բաբաջանյան 137 շենքի բակում։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը, Երևանի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված բակից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի՝ ազդրի հատվածում ստացած վնասվածքով։

Տեղում պարզվել է, որ նա նույն բակի բնակիչ 44-ամյա Բագրատ Մ.-ն է, ում կյանքին վտանգ չի սպառնում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները ու քննիչները պարզել են կրակողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական աշխատանքներ, որպեսզի կասկածյալն ինքնակամ ներկայանա իրավապահներին և իր հետ բերի հանցագործության գործիքը։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր