211652_close_icon
views-count74088 դիտում article-date 12:23 30-04-2016

Լուսաբացին թշնամու գնդակից զոհված 19-ամյա Գարիկը տանջված, չարչարված ընտանիքից է. քույրն էլ թունավորումից է մահացել. անհամբեր սպասում էր տունդարձին, բայց կյանքը տվեց հանուն Հայրենիքի. Խոնարհվում ենք

Լուսաբացին թշնամու գնդակից զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանը տանջված, չարչարված ընտանիքի զավակ է՝ ապրում են սոցիալապես անապահով պայմաններում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը: Նա տեղկացրեց, որ ընտանիքում երկու եղբայր են՝ Գարիկը փոքրն է: Նրա քույրն էլ տարիներ առաջ թունավորումից է մահացել: Գարիկը մեկ տարվա ծառայող էր, թեեւ անհամբերությամբ սպասում էր տունդարձին, բայց կյանքը զոհեց հանուն Հայրենիքի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.): ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա:

Նմանատիպ նյութեր