211652_close_icon
views-count448 դիտում article-date 13:41 22-09-2026

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազով

Բրյուսելի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ «Մաննեկեն Պիսը», սեպտեմբերի 21-ին «հագել» է հայկական ավանդական տարազ։

Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հայտնի արձանի այսօրվա կերպարափոխությունը նվիրված էր Հայաստանի Անկախության օրվան։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, MR կուսակցության Բրյուսել ու արվարձաններ տարածաշրջանային կառույցի նախագահ Դավիթ Ուեյցմանը, Ժեթ համայնքի ավագանու անդամ  Աննա Հովսեփյանը, «Մաննեկեն Պիսը»-ի պաշտպանությունը ստանձնած հասարակական կազմակերպությունը։

Դեսպան Տիգրան Բալայանն իր ելույթում շնորհակալություն  հայտնեց Ժեթիի համայնքի ավագանի Աննա Հովսեփյանին՝ նախաձեռնության և Հայաստանի համար Բրյուսելի սրտում «փոքրիկ տեղ» ապահովելու համար։ Տիգրան Բալայանն ընդգծեց, որ «Մաննեկեն Պիսը» խորապես բրյուսելյան խորհրդանիշ է, որը տարիների ընթացքում դարձել է նաև ժողովուրդների միջև բարեկամության յուրօրինակ դեսպան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր