Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 77-ի, վիրավորներինը՝ մոտ 600-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 77-ի, իսկ վիրավորներինը՝ 588: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայղորդվում էր, որ զոհերի թիվը 41-ն է: Երկրաշաժի հետևանքով կան ավերավածություններ, փակվել է Մուիսնե քաղաքի օդանավակայանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/04/17/82622/]Հիշեցնենք[/url], որ Էկվադորում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուիսնե քաղաքից 27 կմ հարավ-արևելք ընկած տարածքում, օջախը՝ 20,2 կմ խորության վրա:
Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս հեռանալ առափնյա շրջաններից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կապ հաստատեց [url=http://www.newsecuador.ec/index] Հայ-էկվադորական հասարակական կազմակերպության[/url] նախագահ Վարդան Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ, ըստ նախնական տեղեկությունների` զոհվածների և տուժածների մեջ ազգությամբ հայեր չկան: