1463 դիտում
17:04 05-08-2014
Ավարտվել է «Սևանա լիճ-2014» շախմատի ավանդական միջազգային մրցաշարը
Երեկ՝ օգոստոսի 4-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ավարտվել է հուլիսի 26-ին մեկնարկած «Սևանա լիճ-2014» շախմատի ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 10 գրոսմայստերներ:
9 խաղափուլից հետո 6 միավորով մրցաշարի հաղթող է ճանաչվել Վիդիթ Սանթոշը (Հնդկաստան), երկրորդ տեղն են կիսել Հրանտ Մելքումյանը (Երևան) և Վլադիմիր Ֆեդոսեևը (ՌԴ): Լրացուցիչ ցուցանիշներով Հրանտը ճանաչվեց երկրորդը, իսկ Վլադիմիրը՝ երրորդը:
4-10-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են՝ Սանան Սյուգիրովը (5 միավոր, ՌԴ), Յուրի Կուզուբովը (4.5 միավոր, ՈՒկրաինա), Սամվել Տեր-Սահակյանը (4.5 միավոր, Վանաձոր), Զավեն Անդրիասյանը (4.5 միավոր, Երևան), Ռոբերտ Հովհաննիսյանը (4 միավոր, Երևան), Ալեքսանդր Արեշչենկոն (3.5 միավոր, ՈՒկրաինա), Հովհաննես Գաբուզյանը (2 միավոր, Երևան, ԲԿՄԱ, մարզիչ՝ Տիգրան Նալբանդյան):
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը:
Նմանատիպ նյութեր
2020 դիտում
17:55 28-07-2014
Շախմատ. «Սևանա Լիճ 2014». 1-ին տուրի արդյունքները
2121 դիտում
16:40 29-07-2014
Շախմատ. «Սևանա Լիճ 2014». 2-րդ տուրի արդյունքները
1216 դիտում
13:32 31-07-2014
Շախմատ. «Սևանա Լիճ 2014». 3-րդ տուրի արդյունքները
Այս բաժնից
2260 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի
1531 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է