211652_close_icon
views-count22342 դիտում article-date 15:41 04-08-2014

Շղթայական ավտովթար՝ Երևանում. Հալաբյան փողոցում բախվել են 3 Mercedes-ները և Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի դիմաց, բախվել են Mercedes G55 մակնիշի 48 PU 888 համարանիշի, Opel մակնիշի 35 SD 180 համարանիշի, Mercedes S600 մակնիշի 35 LV 595 համարանիշի և մեկ այլ Mercedes մակնիշի MH 491 M համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Նախնական տվյալներով Mercedes G55 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.400.000, Opel-ինը` 200.000, իսկ Mercedes S600-ինը` 360.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, Mercedes G55 մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 200.000, Opel -ինը` 50.000, իսկ Mercedes S600-ինը` 76.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր