211652_close_icon
views-count1203 դիտում article-date 14:35 04-08-2014

Նավասը երջանիկ է «Ռեալ» տեղափոխվելու կապակցությամբ

Կոստա Ռիկայի հավաքականի և «Լևանտե»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող: Կոստառիկացի դարպասապահը մեկնաբանել է իր տեղափոխությունը: «Սա ինձ համար աննկարագրելի ուրախություն է: Ես կշարունակեմ այն նույն համեստությամբ աշխատել, ինչ առաջ էր: Պարզապես պետք իմ աշխատանքը լավագույն ձևով կատարեմ, իսկ հետագայում արդեն պարզ կդառնա: Ինձ հարկ կլինի քրտնաջան աշխատել, քանի որ «Ռեալ»-ը մեծագույն ակումբ է»,- հայտարարել է Նավասը:

Նմանատիպ նյութեր