«Ռապսվիլ» - «Բորուսիա»` 0:10. Մխիթարյանը` գոլի հեղինակ. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին: Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաքում դորտմունդցիները ստուգողական հանդպում անցկացրեցին շվեյցարական 3-րդ լիգայի ներկայացուցիչ «Ռապերսվիլ» ակումբի հետ: Խաղն ավարտվեց Յուրգեն Կլոպի սաների ոչ ֆուտբոլային` 10:0 հաշվով հաղթանակով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում մասնակցեց առաջին խաղակեսին և դարձավ գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Կիևո»-ի հետ կայացած նախորդ ընկերական խաղը բաց էր թողել մկանային վնասվածքի պատճառով:
[b]«Ռապսվիլ» - «Բորուսիա»` 0:10[/b]
Գոլեր` Օբամեյանգ 2’, 13’, Ջի 16’,35’, Մխիթարյան 26’, Ռամոս 39’, Մարուոկա 52’, Իմմոբիլե 56’, 90’, Հոֆման 74’ (11մ)