211652_close_icon
views-count1848 դիտում article-date 22:52 25-02-2014

«Զենիթ»- «Բորուսիա»`2:4. Մխիթարյանը` գոլի հեղինակ. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս 4:2 հաշվով առավելության հասավ «Զենիթ»-ի նկատմամբ և պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ անցնելու լուրջ հայտ ներկայացրեց: Արդեն հանդիպման 4-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը, իսկ երկու րոպե անց Մարկո Ռոյսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: «Բորուսիա»-ի կայծակնային մեկնարկից հետո «Զենիթ»-ը հայտնվեց շոկային իրավիճակում և առաջին խաղակեսում ոչ մի հակախաղ չկարողացավ առաջադրել դորտմունդյան ակումբին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերը սկսեցին փոքր-ինչ լավ գործել և 57-րդ րոպեին կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Այդուհանդերձ սանկտպերեբուրգյան ակումբի խաղացողների ուրախությունը երկրար չտևեց, քանի որ 4 րոպե անց Ռոբերտ Լևանդովսկին կրկին վերականգնեց երկու գոլի տարբերությունը: 9 րոպե անց «Զենիթ»-ը ստացավ 11 մետրանոցի իրավունք, որը դիպուկ իրացրեց Հալկը`2:3: Երեք րոպե անց Լևանդովսկին նորից տխրեցրեց մրցակցին և կրկին վերականգնեց երկու գնդակի առավելությունը`2:4: «Զենիթ» - «Բորուսիա»`2:4 Գոլեր` Շատով 57. Հալկ 69 (11մ) – Մխիթարյան 4', Ռոյս 6', Լևանդովսկի 61', 71'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր