«Բորուսիա»-ն Գերմանիայի գավաթի եզրափակիչում է. Մխիթարյանը` գոլի հեղինակ. տեսանյութ
Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 12-րդ րոպեին գեղեցիկ հարվածով ձեռնունայն թողեց Մաքս Գրյունին: Հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրեց 72 րոպե, որից հետո փոխարինվեց:
43-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Լեհ ռմբարկուն դորտմունդյան ակումբի կազմում իր խփած գոլերի քանակը հասցրեց 100-ի:
Եզրափակիչում «Բորուսիա»-ն կմրցի «Բավարիա» - «Կայզերսլաուտեռն» զույգի հաղթողի հետ:
[b]«Բորուսիա» - «Վոլֆսբուրգ»`2:0[/b]
Գոլեր` Մխիթարյան 12’, Լևանդովսկի 43’