Ընկերական հանդիպում. «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Մադրիդ». ուղիղ միացում
ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ոչ պաշտոնական մրցաշարի երրորդ տուրում միմյանց հետ մրցում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալ»-ը: Առաջին խաղակեսից հետո անգլիական ակումբը առջևում է 2:1 հաշվով: 21-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Էշլի Յանգը: 27-րդ րոպեին Գարեթ Բեյլը 11 մետրանոցով հավասարեցրել է հաշիվը: 10 րոպե անց Էշլի Յանգը դուբլի հեղինակ է դարձել: