Ֆալկաոն հունվարից հետո առաջին հանդիպումն է անցկացրել
Կոլումբիայի հավաքականի և «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ընթացիկ տարվա հունվարից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել: Ֆալկաոն մասնակցել է «Վալենսիա»-ի հետ կայացած ընկերական հանդիպման վերջին 20 րոպեին:
Հիշեցնենք, որ կոլումբիացի ռմբարկուն Ֆրանսիայի գավաթի շրջանակում կայացած խաղերից մեկի ժամանակ կտրել էր ծնկի խաչաձև կապանները: