211652_close_icon
views-count745 դիտում article-date 22:01 27-08-2024

Սլովակիայի նախագահը մահափորձից հետո առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Ֆիցոյի հետ

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մայիսին տեղի ունեցած մահափորձից հետո առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սլովակիայի նախագահի խոսքով՝ մահափորձից հետո Ֆիցոյի համեմատաբար արագ ապաքինումը հասարակության մի մասի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, սակայն Պելեգրինին ընդգծել է, որ երկրի վարչապետի վրա հարձակումը հարձակում էր հենց ժողովրդավարության վրա և դավաճանություն Սլովակիայի նկատմամբ։

Ֆիցոյի դեմ մահափորձը, ով բազմիցս հանդես է եկել Ուկրաինային զենք մատակարարելու և ՆԱՏՕ-ին նրա անդամակցության դեմ, տեղի է ունեցել մայիսի 15-ին: Հարձակվողը հինգ կրակոց է արձակել ոստիկանները տեղում ձերբակալել են կրակողին։ Մայիսի վերջին Ֆիցոն հիվանդանոցից դուրս է գրվել՝ իր տանը հետագա ապաքինման համար։ Ըստ ՆԳՆ-ի՝ հարձակվողը քաղաքական դրդապատճառներով է գործել և համաձայն չի եղել երկրի Նախարարների կաբինետի գործողություններին, այդ թվում՝ Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցմանը դեմ հանդես գալուն։

Նմանատիպ նյութեր