ԱՄՆ-ի հետախուզությունը Թրամփի հետ առաջին փակ հանդիպումն է անցկացրել
Ամերիկյան հետախուզական ծառայության աշխատակիցներն առաջին անգամ գաղտնի հանդիպում են անցկացրել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համար, հաղորդում է BBC-ն։
Այն անց է կացվել ՀԴԲ-ի նյույորքյան գրասենյակում, որի ժամանակ ընդհանուր տեղեկություններ են տրվել երկրի ընդհանուր սպառնալիքների մասին։
Սակայն, NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թրամփին հանդիպմանը չի տրվել երկրում հետախուզական գոծողությունների և լրտեսության մասին որևիցե տեղեկություն։ Իսկ Թրամփն անձամբ չի ցանկացել շրջանառվող տեղեկությունը մեկնաբանել։
Հանդիպումից քիչ առաջ նա ասել է, որ այնքան էլ չի հավատում ու վստահում հետախուզության աշխատակիցներին։