Մեծ Բրիտանիան դադարեցրել է Լիբիայում իր դեսպանատան աշխատանքը
Մեծ Բրիտանիան դադարեցրել է Լիբիայում իր դեսպանատան աշխատանքը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Տվյալ որոշումը պայմանավորված է Լիբիայում սրացող իրադրության հետ։
Նշենք, որ ավելի վաղ Հունաստանի, Բրազիլիայի և Ֆրանսիայի իշխանությունները ևս Լիբիայում իրենց աշխատակիցների տարհանում էին իրականացրել։