211652_close_icon
views-count1834 դիտում article-date 21:17 01-01-2023

Մեծ Բրիտանիան դադարեցրել է Ռուսաստանից հեղուկ գազի ներմուծումը

Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել թվիթերում՝ նշելով, որ ՄԹ-ն այսօրվաից դադարեցնում է հեղուկ գազի ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից։

Նախորդ տարի Մեծ Բրիտանիան ներմուծել էր 3.12 մլրդ խմ ռուսական հեղուկ գազ, ինչը կազմում է նշված տեսակի գազի սպառման 4 տոկոսը։ 

Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ օպերացիայի օրից սկսած՝ Միացյալ Թագավորությունը կրճատել էր ռուսական գազի ներմուծումը, իսկ ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ 2023 թվականի հունվարի 1-ից ամբողջովին կդադարեցնեն հեղուկ գազի ներմուծումը Ռուսաստանից։ 

Նմանատիպ նյութեր