Վիդալը կլքի «Յուվենտուս»-ը. գործակալ
                        Հայտնի իտալացի գործակալ Անդրեա Դ’Ամիկոն մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց «Յուվենտուս»-ի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Վստահաբար կարող եմ հայտարարել, որ Արտւրո Վիդալը կհեռանա թուրինյան ակումբից»,- Դ’Ամիկոյի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն: 
Որոշ տեղեկությունների համաձայն, Վիդալի շաբաթական աշխատավարձը կկազմի 220 հազար ֆունտ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

