Վիդալը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտակա ժամերի ընթացքում կդառնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացող: Ինչպես հայտնում է El Mercurio պարբերականը, Չիլիի հավաքականի խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պահանջով այսօր բուժզննում է անցել:
Այդպիսով մանկունիանցիները ցանկացել են համոզվել, որ ֆուտբոլիստի ծնկի հետ կապված խնդիրները անցյալում են: Վիդալին նկատել են Չիլիի հիվանդանոցներից մեկում: