211652_close_icon
views-count2244 դիտում article-date 14:37 02-08-2014

Տրակտորը շարժվել է կայանված տեղից և մեծ անիվը հարվածել է վարորդի կրծքավանդակին

Օգոստոսի 1-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Միշա Ս.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է իրենց պատշգամբից վայր ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա օգոստոսի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Ծաղկաշատ գյուղի հանդամասում իր անձնական օգտագործման «Բելոռուս» տրակտորով խոտ հնձելու ժամանակ անսարքություն նկատելով` առանց շարժիչն անջատելու իջել է այն վերացնելու, սակայն տրակտորը շարժվել է կայանված տեղից և մեծ անիվը հարվածել է վարորդի կրծքավանդակին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր