211652_close_icon
views-count39329 դիտում article-date 14:51 28-01-2016

Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. 5-րդ օրն է, ՀՀ քաղաքացիների մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողանում տեղից շարժվել. քաղաքացիներն իրենց զգում են անպաշտպան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր վաղ առավոտից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից: Վերջիններս տեղեկացնում են, որ Վերին Լարս ավտոճանապարհին 5-րդ օրն է, ՀՀ քաղաքացիների մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած և չեն կարողանում ճանապարհը շարունակել: Հեռախոսազրույցում նրանք ասացին, որ բացի բեռնատարներից, ճանապարհին են կայանված մնացել նաև մարդատար ավտոմեքենաներ, որոնց մեջ կան տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ նորածիններ: Ձյան մաքրման աշխատանքներ չեն իրականացվում, ինչպես նաև հստակ չեն ասում, թե ինչն է պատճառը, որ մարդիկ ձմռան այս ցուրտ եղանակին ստիպված են օրերով մնալ ավտոմեքենաների մեջ: Մարդկանց սնունդ են վաճառում, սակայն այնքան թանկ գներով, որ շատերը չեն կարողանում գնել այն: Ահազանգողներից Սերգեյ Պողոսյանն էլ հայտնեց, որ ճանապարհին կայանված ավտոմեքենաներից մեկի մեջ էլ դիակ կա, որը պետք է տեղափոխեն Հայաստան: Ահազանգողները նաև խնդրում են, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը անհապաղ անհրաժեշտ գործողություններ կատարեն: «Թող նրանք գոնե այս անգամ տեր կանգնեն իրենց քաղաքացիներին, հակառակ դեպքում ստացվում է, որ ՀՀ քաղաքացին Վերին Լարսում պաշտպանված չէ»,-ասացին նրանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր