«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է վարձակալել Ֆրենկ Լեմպարդին
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկանում է իր թիմի կազմում տեսնել փորձառու կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին, ով վերջերս պայմանագիր է կնքել ամերիկյան «Նյու-Յորք Սիթի» ակումբի հետ:
Անգլիայի չեմպիոնները «Չելսի»-ի նախկին կիսապաշտպանին առաջարկում են իրենց կազմում հանդես գալ վարձակալական հիմունքներով: Նշենք, որ «Նյու-Յորք Սիթի»-ն իր նորամուտը ՄԼՍ-ում կարող է նշել հաջորդ մրցաշրջանի խաղարկությունից, որը կսկսվի հաջորդ տարվա մարտին: Այդ ժամանակահատվածում Լեմպարդը կարող է հանդես գալ այլ ակումբում: