211652_close_icon
views-count708 դիտում article-date 20:46 30-11-2014

ՊՍԺ-ն ցանկանում է վարձակալել Չեխին

«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը կարող է իր կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է Mirror.co.uk-ը: Ֆրանսիայի չեմպիոնները Չեխիայի հավաքականի խաղացողին ցանկանում են վարձակալել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Պետր Չեխը «Չելսի»-ում դժգոհ է իր կարգավիճակից, քանի որ զրկված է խաղային պրակտիկայից: Այդուհանդերձ երեկ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ակումբը ձմռանը չի պատրաստվում բաց թողնել խաղացողներին:

Նմանատիպ նյութեր