Կամերունի հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Սամուել Էտո'Օ-ն ժամանել է Իտալիա, որտեղ պատրաստվում է պայմանագիր ստորագրել երկրի փոխչեմպիոն «Ռոմա»-ի հետ, հայտնում է Football Italia-ն: Կողմերը արդեն համաձայնության են եկել պայմանագի պայմանների շուրջ: 33-ամյա ֆուտբոլիստը «Ռոմա»-ին բաժին կհասնի անվճար, քանի որ Էտո'Օ-ն լոնդոնյան ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով:
Նախորդ մրցաշրջանում Էտո'Օ-ն Պրեմիեր լիգայում անցկացրած 21 խաղում խփել է 9 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում: