Պաշտոնական. Սամուել Էտո`Օ-ն հեռացավ «Չելսի»-ից
Կամերունացի հարձակվող Սամուել Էտո`Օ-ն պայամանգրի ժամկետը լրանալուց հետո հեռացել է «Չելսի»-ից, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: «Ազնվականները» շնորհակալություն են հայտնել կամերունացի հարձակվողին իրենց ակումբում հանդես գալու համար և հաջողություն են մաղթել հետագա կարիերայում: Հիշեցնենք, որ Սամուել Էտո`Օ-ն «Անժի»-ից «Չելսի» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին: Նախորդ մրցաշրջանում կամերունացին Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում անցկացրած 30 խաղում խփել էր 12 գոլ: