1499 դիտում
20:00 01-08-2014
Ամառային հանգիստ ԱԻՆ աշխատակիցների երեխաների համար
Օգոստոսի 1-ին մարդաշատ էր ԱԻ նախարարության բակը: ՀՀ ԱԻՆ աշխատողների արհմիութենական կազմակերպության նախաձեռնությամբ ԱԻ նախարարության համակարգի բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաների համար այս տարի առաջին անգամ կազմակերպվեց «Արտակարգ իրավիճակների նախարարության մանկական ճամբար» ծրագիրը:
Ավելի քան 130 երեխա օգոստոսի 1-10-ը ամառային հետաքրքիր և հագեցած հանգիստ կանցկացնի Լոռիի «Գուգարք» ճամբարում: Այս տարի նշվում է ճամբարի 55-ամյակը, որը և նախատեսում է գուգարքցիների համար բազմազան հետաքրքիր միջոցառումների և ծրագրերի իրագործում:
ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանը երեխաներին և նրանց ծնողներին ներկայացրեց ճամբարի օրակարգը, որը նաև ներառում է ուսուցողական և ճանաչողական դասընթացներ: Լ. Մելիքյանը նաև հավաստիացրեց, որ երեխաներին հագեցած և հետաքրքիր օրեր են սպասվում, այնպես որ, ձանձրանալու առիթ ճամբարում չեն ունենա:
ԱԻ նախարարության բակում երեխաներին ճանապարհում էին նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ղեկավար կազմը: Նախարարը բարի ճանապարհ մաղթեց և հույս հայտնեց, որ մյուս տարի երեխաները հնարավորություն կունենան հանգստանալ արդեն ԱԻ նախարարության ճամբարում:
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
19:00 06-08-2018
ՀՀ ԱԻՆ աշխատակիցների երեխաներին հագեցած ամառային հանգիստ է սպասվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1494 դիտում
12:28 15-07-2019
Անմոռանալի հանգստյան օրեր ԱԻՆ աշխատակիցների երեխաների համար
Այս բաժնից
1225 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
769 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը