2240 դիտում
16:00 01-08-2014
Նուբարաշենում շարունակվում է ջրաշինարարությունը (լուսանկարներ)
«Երևան Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության փոխանցմամբ, Նուբարաշեն վարչական շրջանում շարունակաբար բարելավվում է ջրամատակարարումը: Առաջին հերթին՝ բաշխիչ ցանցի վերակառուցման, վերջինիս կառավարելիության աստիճանի բարձրացման եւ ջրի
վաճառքի կանոնավորման շնորհիվ: Մասնավորապես, ընթացիկ տարվա մայիսին «Երևան Ջուր» ՓԲԸ կողմից «Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարից առանձին ջրագիծ կառուցվեց դեպի Զինավան թաղամասը, որի 15 բազմաբնակարան շենք գրեթե ամբողջությամբ շուրջօրյա ջուր ստացան:
Ներկայումս ավարտական փուլ է մտել ընկերության 36,7 մլն դրամ արժեքով հերթական նախագիծը՝ վարչական շրջանի 11-րդ փողոցի թվով 12 հինգհարկանիները եւ հարակից դպրոցը սնուցող նոր, առանձնացված ջրագծի կառուցումը: Ինչպես նշեց կապալառու՝ «Գավաթ» ՍՊԸ-ի աշղեկ Հակոբ Հակոբյանը, աշխատանքը սկսվել է հունիսի կեսին: Այս ընթացքում մոնտաժվել է 160 մմ տրամագծով 383 մետր երկարությամբ եւ 110 մմ տրամագծով 160 գծամետր պոլիէթիլենե խողովակաշար: Կառուցվել է երեք դիտահոր, որի մեջ նախատեսվում է տեղադրել փականային հանգույց եւ ջրաչափ: Մնացել է կառուցել 310 գծամետր ներբակային ցանց` 63 մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակից՝ շենքերին ջուր տալու համար,
ինչպես նաև դիտահորեր՝ ջրի ճնշման կարգավորիչի եւ հակահրդեհային հիդրանտի տեղադրման համար: Ճիշտ
է, ծրագիրը նախատեսվում է ավարտել հոկտեմբերին, սակայն հաշվի առնելով սպառողների կարիքները, շինարարներն անում են ամեն ինչ արդեն սեպտեմբերին տարածքի ջրամատակարարումը նոր գծով իրականացնելու համար:
Ինչպես նշեց ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի գլխավոր ճարտարագետ Օնիկ Մաթեւոսյանը, այս ջրագիծը կառուցվում է հայտարարված շուրջօրյա ջրամատակարարման պաշտոնական գրաֆիկը ապահովելու համար: Բանն այն է, որ գործող ջրագիծը նախատեսված է նաեւ հարակից մասնավոր տնատիրություններով կառուցապատված թաղամասի համար, որտեղ
ջրի սպառումը հատկապես ամռանը կտրուկ ավելանում է (նաեւ ջուրը ապօրինաբար ոռոգման նպատակներով օգտագործելու պատճառով): Մինչդեռ նոր ջրագծի կառուցմամբ հուսալի մշտական ջրամատակարարումն իրականություն կդառնա 672 ընտանիքի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1243 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
778 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը