211652_close_icon
views-count24667 դիտում article-date 17:19 03-06-2014

Ոստիկանության Էրեբունու քննչական խումբը խուզարկություններ է կատարել Նուբարաշենում, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տանը. (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ նույն բաժնի քննչական խումբը խուզարկություններ է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր և նույն համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի բնակարաններում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուզարկության պատճառը եղել է քննչական բաժնում հարուցված ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել երեկ՝ հունիսի 2-ին՝ Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության փաստով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/16142/]ավելի վաղ հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացած մի քաղաքացի: Վերջինս Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է, ով այդ պահին վիրահատարանում էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց էր տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել էր Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է: Այսօր Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված քրեական գործում որպես կասկածյալ ներգրավված Նուբարաշեն 11 փողոցի 12 շենքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ 53-ամյա Սմբուլ Հովհաննիսյանը, հայտնել է, որ իր տղան դանակահարության հետ կապ չունի, և կան վկաներ, ովքեր պնդում են, որ դանակահարությունը կատարել է Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը, ով նույնպես՝ ըստ Ս. Հովհանիսյանի հայտարարության, դեպքից հետո իրավապահներից թաքնվում է. «Ես պատրաստ եմ իմ տղային ներկայացնելու քննչական մարմնին, սակայն չունեմ երաշխիք, որ Օսիպյանը չի փորձի պաշտոնական դիրքը օգտագործելով իր եղբոր տղային ազատել կատարած հանցանքի համար ու ամեն ինչ բարդել տա տղուս վրա, չնայած ես հավատում եմ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խոսքին ու վստահ եմ՝ բարեփոխված ոստիկանությունը օբյեկտիվ քննություն կկատարի և իսկական մեղավորը, ով Օսիպյանի ազգականն է, պատասխան կտա իր արածի համար»: Տիկին Հովհաննիսյանը հայտնում է նաև, որ Օսիպյանը համոզում էր իրեն, որ տղան՝ Սարգիսը, արարքը վերցնի իր վրա, փոխարենը ինքը ամեն ինչ կանի, որ Սարգիսը չկալանավորվի: *** 20:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողի հետ զրույցում, ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը հայտնեց, որ «1 ժամ առաջ Երևանի քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը»: Ա. Բաբայանը նաև նշեց, որ նախնական կալանքը կիրառվել է մեղադրյալի բացակայությամբ: Այսինքն` երբ նախաքննության մարմինը հայտնաբերի մեղադրյալին, պարտավոր է կալանավորման որոշումը բերել դատարան վերահաստատման: [img]/ups/images/0502803001401801756390651.jpg[/img] Նուբարաշենի բնակիչ՝ Սմբուլ Հովհաննիսյան Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր