211652_close_icon
views-count28743 դիտում article-date 02:08 02-06-2014

Դանակահարություն Նուբարաշենում. Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդին դանակահարել է իր հետ վիճած քաղաքացուն

Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է, ով այս պահին վիրահատարանում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է: Մանրամասները` քիչ ուշ:

Նմանատիպ նյութեր