Լուգանսկում մարտերի ընթացքում 5 խաղաղ բնակիչ է զոհվել
Լուգանսկում վերջին 1 օրվա ընթացքում զինված բախումների հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, ևս 16֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Լուգանսկի քաղխորհրդի մամլո ծառայությանը։
1 օրվա ընթացքում 145 շտապ օգնության կանչ է իրականացվել։
Նշվում է, որ Լուգանսկում վնասվել է մոտ 20 շինություն։