«Բարսելոնա»-ն որոշել է հրաժարվել «Լիվերպուլ»-ի պաշտպան Դանիել Ագգերին ձեռք բերելու մտքից:
Իսպանական լրատվամիջոցների տվյալներով` «Բարսելոնա»-ն նման որոշում կայացրել է մի քանի շաբաթ առաջ: Նախկինում նշվում է, որ կատալոնյան ակումբը մոտ է Ագգերին ձեռք բերելուն:
Ներկայումս «Բարսա»-ն հետաքրքրված է ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսի և «Արսենալ»-ի պաշտպան Թոմաս Վերմալենի ծառայություններով: