Գորլովկայում մարտերի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ 5 երեխա
Այսօր Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Այս մասին հայտնում է Gorlovka.ua֊ն։
«Ըստ Դոնեցկի մարզային առողջապահության գերատեսչության տվյալների՝ Գորլովկայում զոհվել է 14 մարդ, որոնցից 5 երեխաներ են»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Հաղորդվում է նաև, որ ներկայումս Ադեևկայում և Դեբելցևոյում զոհվածների և վիրավորների մասին տվյալներ չկան։