Գորլովկայում գնդակոծման հետևանքով կան տուժածներ
Ուկրաինայի Գորլովկա քաղաքը հրետակոծման է ենթարկվել, կիրառվել են «Գրադեր»։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
Ըստ քաղաքի առողջապահության դեպարտամենտի տվյալների՝ զոհվել է 32 տարեկան տղամարդ, ևս 4 մարդ վիրավոր են։
Հիմնական հարվածները հասցվել են Բեսարբկա և Ակսյոնովկա գյուղերին, որտեղ ավերվել է 11 տուն։
Գորլովկայում վերջին օրերի ընթացքում հրետանային գնդակոծման հետևանքով զոհվել է 35 մարդ, ավելի քան 120֊ը վիրավոր են։