211652_close_icon

Հնդկաստանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել, կան զոհեր, այդ թվում՝ երեխա

views-count1819 դիտում article-date 10:11 15-06-2025
Այսօր Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա:
 
Այս մասին հայտնում է News18 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։

Նախնական պատճառ է նշվում եղանակային անբարենպաստ պայմանները։

Հնդկական ANI գործակալությունը, հղում անելով Ուտտարախանդի տեղական ավիացիայի վարչությանը, հաղորդում է, որ ուղղաթիռը կործանվել է Ուտտարախանդի Գաուրիկունդ գյուղի մոտակայքում:

Վթարի վայր են ժամանել փրկարարական ծառայությունները:
 

Նմանատիպ նյութեր