Ռոբենը ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկն է. Կանավարո
Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականի աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն գովասանքի խոսքեր է հղել Հոլանդիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենի հասցեին:
«Արյեն Ռոբենը ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկն է, իսկ ներկայումս աշխարհի լավագույն կիսպաշտպանն է»,- Կանավարոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: