Ալեքսանդր Մոտովոյ. Օզբիլիզը Ռուսաստանի առաջնության լավագույն կիսապաշտպաններից է
Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Մոստովոյը՝ մեկնաբանելով Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի «Սպարտակ»-«Լոկոմոտիվ» հանդիպումը (1:2), առանձնացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզին, որը 2-րդ խաղակեսում դաշտ մտնելով, սրություն հաղորդեց «Սպարտակի» գրոհներին, ինչպես նաեւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
«Դեռ նախորդ մրցաշրջանում եմ ես Օզբիլիզին համարել իր դիրքում առաջնության լավագույն խաղացողներից մեկը: Սակայն նա վնասվածք ստացավ եւ այս մրցաշրջանի սկիզբը բաց թողեց:
Երբ «Սպարտակը» Արազին «Կուբանից» ձեռք բերեց, նա ձեռք բերեց առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկին:
Այս ամենը ես ասում եմ, քանի շատերը խոսում են «Սպարտակի» պահեստայինների նստարանի բացակայության մասին: Ինչպե՞ս թե չկա այդ նստարանը: «Սպարտակը» պահեստայինների մեծ նստարան ունի», ասել է Մոստովոյը:
Հիշեցնենք, որ խաղից հետո «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը տարակուսանք էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/19/68052/]հայտնել[/url], թե ինչու է Օզբիլիզը նստում պահեստայինների նստարանին: