15627 դիտում
22:55 27-07-2014
Ողբերգական ավտովթար Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին. 41-ամյա վարորդը Mercedes-ով գլորվել է ձորը և տեղում մահացել
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 41-ամյա Մուրադ Սահակյանը իր կողմից վարած Mercedes մակնիշի 34 PR 836 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և 70 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով Մ. Սահակյանը տեղում մահացել է:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արամ Օհանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Արամ Մայիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողները:
Նմանատիպ նյութեր
51017 դիտում
19:40 12-10-2016
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Mercedes-ը 100 մ գլորվել է ձորը. գյուղապետը տեղում մահացել է. կա վիրավոր
Այս բաժնից
9612 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին