211652_close_icon
views-count2548 դիտում article-date 15:03 27-07-2014

Սաակաշվիլիին Վրաստանի գլխավոր դատախազություն են կանչել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստանի գլխավոր դատախազություն են կանչել։ Այս հայտնում է BBC-ն՝ հղում անելով գերատոսչության մամլո ծառայությանը։ «Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի գլխավոր դատախազություն էր կանչվել երկուշաբթի ժամը 11-ին՝ հետաքննությանը մասնակցելու համար»,- հայտնել են գերատեսչությունում։ Հիշեցնենք, որ հուլիսի 24֊ին Վրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդատվական հատուկ խումբ ստեղծելու մասին հայտարարություն էր արել։ Այն կզբաղվի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքների քննությամբ։

Նմանատիպ նյութեր