Վրաստանի վարչապետը Ուկրաինայի նոր նախագահին խորհուրդ է տվել Սաակաշվիլիին իրեն մոտ չթողնել
Իմ առաջին ընկերական խորհուրդը Ուկրաինայի նոր նախագահին կլինի այն, որ Միխեիլ Սակաշվիլիին իրեն մոտ չթողնի, այս մասին Վրաստանի Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետը այսօր անդրադարձել է Ուկրաինայում անցկացված ընտրություններին:
«Առաջին գնահատականը մենք լսել ենք, որ ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում, այժմ մաղթում եմ ուկրաինացի ժողովրդին, որ երկրում հաստատվի խաղաղություն և կայունություն: Իմ առաջին ընկերական խորհուրդը Ուկրաինայի նոր նախագահին կլինի այն, որ Միխեիլ Սակաշվիլիին իրեն մոտ չթողնի»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/15402/]հայտնել էինք[/url] Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրանիայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականը: Նման հայտարարություն էր արել «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ, այժմ նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: