Սաակաշվիլիին Ժվանիայի մահվան գործով կանչել են դատախազություն՝ հարցաքննության
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր կանչվել է երկրի գլխավոր դատախազություն՝ նախկին՝ հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով հարցաքննության:
Երեկ երեկոյան հարցաքննվել է նաև Վրաստանի ՆԳ նախկին նախարար [url=https://shamshyan.com/hy/article/1403212117313/]Վանո Մերաբիշվիլին[/url], ով ազատազրկման մեջ է գտնվում:
Զուրաբ Ժվանիայի և նրա ընկերոջ՝ Ռաուլ Յուսոպովի դիերը 2005 թվականի փետրվարի 3-ին հայտնաբերվել էին Թբիլիսիի բնակարաններից մեկում: Պաշտոնական վարկածով նրանք մահացել են գազի թունավորումից, սակայն կասկածներ կան, որ վերջիններիս սպանել են: