Աֆղանստանում գրոհայինները 15 մարդու են սպանել
Աֆղանստանի կենտրոնական հատվածում գրոհայինները 15 մարդու են սպանել։ Ենթադրաբար նրանք «Թալիբան» խմբավորման գրոհայիններն են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
««Զինված գրոհայինները 2 մեքենա են կանգնեցրել և սպանել այնտեղ գտնվող մարդկանց»,֊ հայտարարել է նահանգի ղեկավարի մամլո քարտուղարը։
Ըստ նրա խոսքերի՝ գրոհայինների կողմից սպանվել է 11 տղամարդ, 3 կին և 1 երեխա։
Նշենք, որ նախօրեին Աֆղանստանում Ֆինլանդիայի 2 քաղաքացիներ էին սպանվել։