Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են ՆԱՏՕ֊ի բազայի վրա․ կա 4 զոհ
«Թալիբան» խմբավորման գրոհայինները հարձակում են իրականացրել Աֆղանստանի ՆԱՏՕ֊ի հիմնական բազայի վրա, ինչի հետևանքով գրանցվել է 4 զոհ։ Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ֊ները։
Դեպքը տեղի է ունեցել արևելյան Նանգարխար նահանգի Ջելալաբադ քաղաքում։ Մահապարտ֊ահաբեկիչը շենքի դարպասների մոտ ականապատ մեքենա է պայթեցրել, որից հետո 2 գրոհայիններ ներխուժել են ներս և կրակ արձակել։ Ծայրահեղականների հարձակումից տուժել է 1 ոստիկան։ Բոլոր հարձակվողները վնասազերծվել են։