Աֆղանստանում գրոհայինները հարձակում են գործել նախագահի թեկնածուներից մեկի տան վրա․ ԶԼՄ֊ներ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում անհայտ գրոհայինները հարձակում են գործել նախագահի թեկնածուներից մեկի՝ Աշրաֆա Գանի Ահմադզայի տան վրա։
Ըստ «Хаама-пресс» գործակալության հաղորդման, Քաբուլի 6֊րդ թաղամասում, որտեղ բնակվում է նախագահի թեկնածուն, պայթյունների և կրակոցների ձայներ են լսվել։ Ըստ ոստիկանության տվյլալների, 4 հանցագործ ներխուժել է Ահմադզայի Քաբուլում գտնվող բնակարան։
Նախկին ֆինանսների նախարար Ահմադզայն ապրիլի 5֊ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկն է։