211652_close_icon
views-count14055 դիտում article-date 13:12 25-07-2014

Խոշոր հրդեհ՝ Բրյուսովի անվան համալսարանում. ժամանել են 5 մարտական հաշվարկ և մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցի թիվ 42 հասցեում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները՝ 5 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները պայքարում են Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում առաջացած հրդեհի մարման և տարածման դեմ: Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբն ու ավտոսանդուղք: Քիչ առաջ հրշեջներին հաջողվեց մեկուսացնել հրդեհը և մարել այն: Հրդեհի պատճառները պարզվում են: Լուսանկարները [b]SHAMSHYAN.com[/b]-ին է ուղարկել մեր ընթերցողը, ով չցանկացավ հայտնել իր անունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` լուսանկարների հեղինակը 21-ամյա Դավիթ Հովսեփյանն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր