Գիտնականները ստեղծել են հեղուկ մետաղով լցված հատուկ խողովակներ, որոնք ազդում են մարդու վնասված նյարդաբջիջների վրա՝ արագացնելով դրանց վերականգնման գործընթացը:
The Daily Mail-ը գրում է, որ խողովակները կամրջի դեր են կատարում տարանջատված նյարդաթելերի համար, որոնց ծայրերն ամրացվում են խողովակին: Այսպես կոչված, կամուրջների միջոցով հեշտորեն են անցնում էլեկտրական ազդակները, ինչն էլ իր հերթին նվազեցնում է կաթվածի և մկանային ատրոֆիայի (հյուծում) ռիսկը:
Մկանները կստանան շարժման համար անհրաժեշտ ազդանշանը: Գործընթացը սովորականից ավելի արագ տեղի կունենա: Որպես կանոն՝ նյարդերն աճում են օրական 1 միլիմետր, այսինքն՝ նրանց վերականգնման համար ամիսներ և ավելին, տարիներ են հարկավոր, իսկ այդ ընթացքում մկանները կդադարեն գործել: Նյարդերն իրար կարելը բավականին բարդ գործ է:
Սկզբունքորեն այլ տարբերակ են առաջարկել Ցինհուա համալսարանի պրոֆեսորները: Նրանց հաջողվել է այդ խողովակների միջոցով ազդանշաններ ուղարկել վնասված նյարդաբջիջին: Իսկ խողովակի մեջ լցված հեղուկ մետաղային միացությունը մարմնի նորմալ ջերմաստիճանի պարագայում չի պնդացել: Խողովակը ռետնգեն ապարատով տեսանելի է և հեշտորեն հեռացվում է մարդու մարմնից անհրաժեշտության դեպքում: