211652_close_icon
views-count3059 դիտում article-date 14:09 02-12-2021

Դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ. բավական խիստ կվարվենք. Սանոսյան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնել:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 36 համայնքներում թվով 40 ծրագրերի համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 885 մլն 178 հազար դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե որքանով են համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում:

Նախարարն էլ արձագանքեց, որ իրենց նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ:

«Ցավոք սրտի, բավական դեպքեր ունենք, որտեղ կան նախագծային թերություններ, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են ու շինարարներին տրվում է ժամկետ, որ շտկեն: Այն նորմերը, որ նախանշված են ու չբավարարի, շինարարները չեն վճարվի: Ցավոք սրտի, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկած խողովակ: Մենք այսպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ ու բավական խիստ կվարվենք»,- նշեց Սանոսյանը:

Փաշինյանն էլ հանձնարարեց, թե պետք է նաև մարզպետներն այցելեն շինհրապարակներ, դիտողություններ անեն:

Նմանատիպ նյութեր