«Ուեսկա»-ի ֆուտբոլիստների ուրախությունը, երբ իմացան, որ խաղալու են «Ռեալ»-ի հետ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունից հետո «Ուեսկա» ակումբի ֆուտբոլիստների ուրախությանը չափ ու սահման չի եղել: Իսպանական երրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի ֆուտբոլիստներին ուրախացրել է այն հանգամանքը, որ 1/16 եզրափակիչում նրանք հանդիպելու են Մադրիդի «Ռեալ»-ի հետ: