211652_close_icon
views-count2635 դիտում article-date 13:10 05-05-2016

Կրիշտիանու Ռոնալդու. Զիդանը հիանալի է աշխատում

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/05/84267/]խաղից[/url] (1:0) հետո մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: «Զիդանը հիանալի է աշխատում մեր թիմի հետ: Մենք բոլորս իրար օգնում ենք, դա փոխադարձ է: Հուսով եմ, նա կշարունակի աշխատել, ես հիանում եմ նրանով որպես մարզիչ և որպես մարդ: Մենք միշտ զգում ենք Զիզուի աջակցությունը, նա համեստ է, կարողանում է խաղացողներին լսել, իսկ դա շատ կարևոր է: Եզրափակիչում ֆավորիտներ չեն լինելու: Ուրախ եմ, որ «Ատլետիկոն» այնտեղ խաղում է, քանի որ դա իսպանական ակումբ է: «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչը միշտ է յուրահատուկ խաղ է», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր