Լուգանսկում գնդակոծման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել
Լուգանսկում 1 օրվա ընթացքում գրանցված գնդակոծումների հետևանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ, ևս 9֊ը վիրավոր են։ Այս մասին հայտում է Լուգանսկի քաղխորհրդի կայքը, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Լուգանսկում չդադարող գնդակոծումների հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, 9 մարդ զինված բախումների պատճառով հրազենային վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ 1 երեխա։ 1 օրվա մեջ շտաբ օգնության բրիգադները 67 կանչ են գրանցել»,֊ ասվում հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ քաղաքն առանց էլէկտրասնուցման, ջրամատակարարոման և բջջային կապի է մնացել։