211652_close_icon
views-count1742 դիտում article-date 01:11 02-04-2014

Նեյմարի գոլը «Բարսելոնա»-ին փրկեց պարտությունից. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկո»-ին: Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց: Հանդիպման գլխավոր իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսի միջնամասում: Հյուրերի հարձակման գծի առաջատար Դիգեո Կոստան վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը և նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ բրազիլացի Դիեգոն, ով 56-րդ րոպեին ապշեցուցիչ հեռահար հարվածով ձեռնունայն թողեց Պինտոյին: «Բարսելոնա»-ն ավանդաբար ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն չէր կարողանում նյութականցնել իր առավելությունը: Այդուհանդերձ 71-րդ րոպեին Ինիեստան «կտրող» փոխանցումով Նեյմարին մեն-մենակ դուրս բերեց Կուրտուայի առջև, և բրազիլացին իր թիմակցին շնորհակալություն հայտնեց խփած գոլով: Խաղավերջում Լիոնել Մեսսին կարող էր հաղթանակ պարգևել իր թիմին, բայց արգենտինացու տուգանային հարվածից հետո իր թիմին վերահաս գոլից փրկեց Տիբո Կուրտուան: Արդյունքում գրանցվեց ոչ-ոք արդյունքը և ամեն ինչ կորոշվի մեկ շաբաթ անց Մադրիդում կայանալիք պատասխան հանդիպումից հետո: [b]«Բարսելոնա» - «Ատլետիկո»`1:1[/b] Գոլեր` Դիեգո 56' – Նեյմար 71'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր