Շաբաթ օրը «Բորուսիա»-ն ընկերական խաղ կանցկացնի «Հայդենհայմ»-ի հետ
Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին: Դորտմունդյան ակումբը նախապատրաստական փուլի երկրորդ ընկերական խաղը կանցկացնի «Հայդենհայմ»-ի հետ: Նշենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Հայդենհայմ»-ը հաղթել է գերմանական երրորդ լիգայում և հաջորդ մրցաշրջանում 2-րդ Բունդեսլիգայում հանդես գալու իրավունք է ստացել:
«Հայդենհայմ» - «Բորուսիա» խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 19:00-ին: